Արդարադատության նախարարության դատաբժշկական փորձաքննության ստավրոպոլցի նախկին կադրային մասնագետին «բռնությամբ իշխանափոխության կոչեր անելու համար» հեռակա կարգով դատապարտել են 14 տարվա ազատազրկման՝, հայտնել է Интерфакс -ը։
«Արևմտյան 2-րդ շրջանային զինվորական դատարանը հրապարակել է Ստավրոպոլի 33-ամյա բնակչուհի Մարիա Մամեդովայի դատավճիռը։ Նա դատապարտվել է: Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործունեության խթանում), ասված է հաղորդագրության մեջ։
Դատարանը հաստատել է, որ Արդարադատության նախարարության նախկին աշխատակցուհին, «չհամաձայնվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքականության հետ», 2022 թվականի նոյեմբերին իր էլեկտրոնային փոստով ՌԴ զինված ուժերի գործունեությանը հակազդելու, ընդհուպ՝ երկրի տարածքում ավերիչ գործողությունների կատարման, ինչպես նաև բռնի իշխանափոխություն և երկրի ղեկավարության ֆիզիկական ոչնչացման կոչ է արել։
Դատարանը, հաշվի առնելով պետական դատախազի դիրքորոշումը, Մամեդովային դատապարտել է 14 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ 600 հազար ռուբլի տուգանքով։
«Քրեական գործը դատարանը քննել է ընդհանուր կարգով՝ հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալի բացակայությամբ»,- հավելել են վերահսկողական գերատեսչությունում։





























