Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նահանգային վարչության կողմից պատրաստված նախագծով՝ Վանա լճի Ախթամար կղզին եւ Սուրբ Խաչ եկեղեցի-թանգարանը կլուսավորվեն արեւային էներգիայով։ Այս մասին հայտնում է թուրքական AA լրատվական գործակալությունը։
Մշակույթի եւ զբոսաշրջության նահանգային վարչության տնօրեն Զեքի Թաշթանը նշում է, որ Վան քաղաքի ամենակարեւոր զբոսաշրջային արժեքներից մեկը հանդիսացող եւ վերանորոգումից հետո զգալի թվով զբոսաշրջիկներ ընդունող Ախթամար կղզին՝ այս նոր նախաձեռնությամբ ավելի շատ այցելուներ կապահովի։
3700 քմ տարածք ներառող Ախթամար կղզին՝ արեւային էներգիայով լուսավորվելուց հետո կընդունի այցելուներ նաեւ երեկոյան։
Զեքի Թաշթանը նշում է, որ արեւային էներգասնուցման համակարգը կարժենա 200 հազար լիրա (130 հազար ԱՄՆ դոլար) եւ կծառայի մոտ 30 տարի։



























