Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանսավորում է Միացյալ թագավորության ԱԳ եւ համագործակցության երկրների նախարարությունը եւ համակարգում է Բրիտանական խորհուրդը: Չիվնինգ կրթաթոշակը հովանավորում է ՄԹ-ում 12 ամիս ուսանելու ծախսը՝ ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետեւյալ ոլորտներում`
• հակամարտությունների կանխարգելում եւ լուծում,
• հանրային ոլորտի զարգացում՝ Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով,
• ազատ/անաչառ ԶԼՄ-ների հզորացում:
Թեկնածուի հատկանիշները
Դիմորդները պետք է առաջնորդական եւ ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ տիրապետում են այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր եւ ներանձնական հատկություններին: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում: Թեկնածուները պետք է`
• իդեալական թեկնածուն պետք է լինի 25-35 տարեկան, սակայն մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին
• արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ,
• լինեն Հայաստանի քաղաքացիներ եւ բնակվեն Հայաստանում վերջին երեք տարիներին,
• ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրենց ընտրած ոլորտում,
• ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ
• վերադառնան Հայաստան եւ աջակցեն երկրի զարգացմանը:
Ինչպես դիմել
Դիմումի ձեւն անհրաժեշտ է լրացնել առցանց (https://www.chevening.fco.gov.uk/CheveningApplications/CA_Start.aspx): Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`
• երկու երաշխավորագիր պաշտոնական ձեւաթղթով եւ/կամ կնքված, ոչ ավելի քան վեց ամիս վաղեմության,
• դիպլոմների եւ դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2012թվականի հունվարի 23-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական դիմումները հաշվի չեն առնվի: Թեկնածուի պարտականությունն է վստահ լինել, որ դիմումի ձեւն ամբողջական է:
Ընտրության ընթացակարգը
2012 թվականի փետրվարի 20-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի դիմորդներն արդեն ընտրած լինեն իրենց դասընթացն ու համալսարանը: Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ կապ կհաստատվի եւ նրանք կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները տեղի կունենան 2012 թվականի փետրվարի վերջին/մարտի սկզբին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 եւ ավելի միավոր) 2012թվականի մարտի 10-ին: Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը եւ հարցազրույցին Երեւանում: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2011թվականի մարտի վերջին: Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է:




























