Lacey  հավը Կանադայից դարձել է Գինեսի ռեկորդների գրքի ամենախելացի հավ տիտղոսակիրը։ Նա մեկ րոպեում ճանաչել է վեց թիվ, տառ և գույն:

«Երբ հավերը տեսնում են որոշակի տառ կամ գույն, նրանք գիտեն, որ եթե կտցահարել դրանք, պարգև կստանան», - ասում է թռչունին վարժեցրած տանտիրուհի Էմիլի Քարինգթոնը, ով է:

Քարինգթոնը ցանկանում էր ցույց տալ, որ հավերն այնքան էլ հիմար կենդանիներ չեն, որքան շատերին թվում է: Անցյալ տարի նա մի քանի հավ է գնել, որոնց մեջ նաև Լեյսին էր:

Ձվադրումից ազատ ժամանակ հավերը վարժեցվում էին. նրանց դիմաց մագնիսներ էին շարում, որոնցից մեկին կտցահարելու դեպքում թռչունները կեր էին  ստանում։

Սկզբում հավերը ոչինչ չէին հասկանում, բայց հետո սկսեցին կտցահարել անհրաժեշտ մագնիսները: Տառի կամ թվի մեկ ձևն անգիր անելու համար մեկ-երկու օր պահանջվեց: Մրցումներում  ընդգրկված 16 հավի մեջ ամենադիպուկը Լեյսին էր։