Վերջին մեկ օրում Իսայելի բանակի հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 81 պաղեստինցի։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera կատարյան հեռուստաալիքը։

Զինվորականների թիրախներ են դարձել բնակելի տներն ու պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ Մերձավորարեւելյան գործակալության ժամանակավոր տեղակայման կենտրոնները։ Իսրայելական օդուժը գրոհել է Նուսեյրաթի փախստականների ճամբարը եւ Դեյր-էլ-Բալահ քաղաքի արեւմտյան հատվածը, ներառյալ Ալ-Մավասի շրջանը եւ Ալ-Բուրիջ փախստականների ճամբարը, նշել է հեռուստաալիքը։

Al Jazeera-ի տվյալներով՝ իսրայելական ռազմական ագրեսիայի հետեւանքով 2023թ. հոկտեմբերի 7-ից զոհվել է 38 794 մարդ, մեծ մասը՝ կանայք եւ երեխաներ, վիրավորվել է 89 364 պաղեստինցի։