Հանրապետության տարածքում`hուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: 

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում    հուլիսի 21-ի կեսօրից հետո, 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+25, 

Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+30,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+30,

Արարատում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +33+35, 

Արմավիրում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +33+35, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+33,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+25։