Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյակի առթիվ Անո Իլուպոլիում գտնվող Եղիա Մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցվեց չափազանց հուզիչ սուրբ պատարագ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Մեծ պատիվ էր մասնակցել այս արարողությանը, որի ընթացքում խոսքով հանդես եկավ նաև հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը, ով իր խոսքում կիպրոսյան ողբերգության մասին խոսելիս նաև անդրադարձավ հույների համար արյունակից հայ ժողովրդի տառապանքներին` Հայոց ցեղասպանությունից ի վեր»,- գրել է նա։



























