Օգնություն հայ երեխաներին Նիդերլանդական Dear Angel կազմակերպությունը երկրի հարավում գտնվող Օսթբուրգ քաղաքի մանկական եւ դպրոցական հիմնարկների երեխաների համար կազմակերպել է բարեգործական երեկո: Միջոցառմանը մասնակցած երեխաների հանգանակության մուտքի համեստ վճարը կփոխանցվի հայկական բարեգործական հիմնադրամին: Երեկոյի ընթացքում, որն ավելի շատ ճանաչողական բնույթի էր, հոլանդացի երեխաները ոչ միայն տեղեկություներ ստացան եւ ճանաչեցին Հայաստանը, այլեւ շփվեցին հայ երեխաների հետ, պարեցին հայկական երաժշտության ներքո, ստացան նվերներ:
Տարիներ առաջ Նիդերլանդներում ապրող եւ ուսանող երեք հայ աղջիկների` Փերինե եւ Մերի Կնյազյանների եւ Լիլի Գազարյանի ոգեշնչված մտահաղացմամբ սկիզբ դրվեց մի կազմակերպության ստեղծման , որի հիմքում դրված էր հայ մանուկներին օգնելու ձեռնարկը: Նիդեռլանդներում գրանցած նրանց կազմակերպությունը կոչվում է Dear Angel (Բարի Հրեշտակ):
Օգնության առաքման հետ կապված դժվարությունները հարթելու համար իր աջակցությունն է հայտնել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Թեեւ առկա խնդիրներին անցած մի քանի տարիներին «Բարի Հրեշտակն», այնուամենայնիվ, զգալի աշխատանքներ արդեն կատարել է: Կապ է հաստատվել բազմաթիվ կարիքավոր երեխաների հետ համապատասխան հայկական կազմակերպությունների միջոցով:Մասնավորապես լավ հարաբերություներ են հաստատվել Հայ օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ, անգամ մասնակցել են կենտրոնի կազմակերպած հայաստանյան միջոցարումներին, արժանանալով Միրա Անտոնյանի ղեկավարած կենտրոն- հիմնադրամի պատվոգրերին:




























