Երեւանում, նոյեմբերի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց E-240» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է «Միցուբիշի-Լանսեր» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Միցուբիշի-Լանսեր»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























