Արարատի մարզում, նոյեմբերի 26-ին`ժամը 03.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմաշ գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 77 տանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.32-ին, մարվել`05.03-ին:
Այրվել է Զ. Սիմոնյանին պատկանող երկհարկանի տան 1-ին հարկի 2 ննջասենյակը` գույքով, ընդհանուր մոտ 60 քմ մակերեսով:


























