Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Արգենտինան և Բրազիլիան ռուսական արտագաղթի ամենահայտնի ուղղություններից էին, գրում է The Wall Street Journal-ը։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 2,5 տարվա պատերազմի ընթացքում Լատինական Ամերիկայի այս երկրներ են տեղափոխվել Ռուսաստանի ավելի քան 135 հազար քաղաքացիներ։ Ըստ միգրացիոն իշխանությունների տվյալների՝ Արգենտինան ընդունել է շուրջ 75 հազար ռուսաստանցու։
Ռուսաստանցիները նախընտրում են բնակություն հաստատել Բուենոս Այրեսում՝ հիմնականում Պալերմոյի և Բելգրանոյի շրջաններում, որոնք առավելապես հայտնի են իրենց նորաձև ռեստորաններով։ Նոր բնակիչները բացում են ռուսալեզու գեղեցկության սրահներ, բարեր, սրճարաններ, մանկապարտեզներ և փոքր թատրոններ։ Արգենտինայի մայրաքաղաքում նաև բազմաթիվ թվային քոչվորներ կան։ Թվային Digital Nomad վիզան ուժի մեջ է 180 օրով՝ մեկ անգամ երկարաձգվելու հնարավորությամբ: Այն կարող է ձեռք բերել ցանկացած օտարերկրացի, որն ի վիճակի է փաստաթղթերով հաստատել հեռավոր, կանոնավոր վարձատրվող աշխատանքը: Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ պահանջներ չկան։
Արգենտինա առաջինը եկան մայրացած ռուսաստանցիները, քանի որ երկիրը նորածիններին անհապաղ քաղաքացիություն է տրամադրում, իսկ նրանց ծնողներին՝ ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվություն՝ թույլ տալով նրանց արագացված կարգով տեղական անձնագիր ստանալ:
Սակայն Արգենտինայում արմատներ գցելն այնքան էլ հեշտ չէ՝ հաշվի առնելով ֆինանսական ցնցումների երկար պատմությունը և ներկա տնտեսական ճգնաժամը: Երկիրն այժմ պայքարում է տարեկան 272% գնաճի դեմ, որն աշխարհում ամենաբարձրներից մեկն է համարվում, ինչպես նաև 56%-ի հասնող աղքատության մակարդակի դեմ:
Բրազիլիա է տեղափոխվել 60 հազար ռուսաստանցի։ Նրանց մեծ մասն ընտրել է Սանտա Կատարինա կղզու արևմտյան ափի 500 հազար բնակիչ ունեցող Ֆլորիանոպոլիս քաղաքը։ Ներգաղթի միջազգային խորհրդատվական Hayman-Woodward ընկերության՝ պաշտոնական տվյալների վրա հիմնված գնահատականերով՝ երկուսուկես տարվա պատերազմի ընթացքում ռուսաստանցիները երկրի տնտեսության՝ հիմնականում անշարժ գույքի մեջ, ավելի քան 300 միլիոն դոլար են ներդրել:





























