Ապաշնորհության՝ և ամեն ինչին մատների արանքով նայելու մեկ փնթի օրինակ էլ Խաշթառակում։ Կողքի հողերը լվացվելու են։ Կամուրջ չի սա, սա ժամանակավոր անցում էլ չէ։ Աղստրի հետ կատակել չի կարելի: Այս մասին իր էջում գրել է ֆեյսբուքյան տավուշցի օգտատեր Մեխակ Սայադյանը, ով նաեւ տեսանյութ է տարածել:

Տեսանյութում նա ցուցադրում է վնասված կմուրջը եւ նշում. «Մի քանի օր առաջ ես ասացի, որ գարնանային վարարումներին սա չի դիմանա, էն էլ ամառայնին էլ սկի չդիմացավ: Այսպես, թե այնպես, սա չի դիմանալու, որովհետեւ գարնանային վարարումների ժամանակ ինչքան աղտեղություններ կան, գալու են դեմ առնեն կամրջին ու քշի, պոկի տանի: Սա էժան կամ ձրի աշխատանք է, որն արդյունք չի տալու: Սա հետեւանք է գետի ափերն անընդհատ բզբզելուն, գետի ափերին ձեռք տալ չի կարելի»:

Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնեղ, որ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է: Գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտային)՝ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասով: