Քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան ազատ է արձակվում Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի և նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանի հետ քաղբանտարկյալների մեծ փոխանակման շրջանակում, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի անանուն պաշտոնյային։
Կարա-Մուրզայի ազատ արձակման մասին տեղեկությունը հրապարակումից հետո ավելացվել է գրառմանը, որտեղ խոսվում էր Գերշկովիչի և Ուիլանի՝ ԱՄՆ վերադարձի մասին։
Վլադիմիր Կարա-Մուրզան, որը դատապարտվել է ազատազրկման 25 տարվա խիստ ռեժիմի գաղութում՝ «պետական դավաճանության, անցանկալի կազմակերպության գործունեությանը մասնակցելու և բանակի մասին «կեղծիքներ» տարածելու» մեղադրանքով։ Նա պատիժը կրել է Օմսկի գաղութում։
Նրա փաստաբանը հուլիսի 30-ին և 31-ին չի կարողացել մտնել նրա մոտ։ Ավելի ուշ պաշտպանական կողմին հայտնել են, որ Կարա-Մուրզան Օմսկի դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 11 բանտային հիվանդանոցում է; հաջորդ օրը նա չի ներկայացել դատական նիստին, որը պետք է քններ գաղութի նկատմամբ իր հայցը։ Քաղաքական գործչի փաստաբան Վադիմ Պրոխորովն ասել է, որ իր տեղեկություններով՝ մեկ օր առաջ Օմսկ է ժամանել հատուկ ինքնաթիռ, որն այնուհետ թռել է Մոսկվա։





























