Գերիների փոխանակումը չի օգնի Ուկրաինայում պատերազմն ավարտին մոտեցնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է Bild-ը։

«Մեր տեսանկյունից, դրանք [բանակցությունները] ընթանում են տարբեր ուղղություններով», - ասաց Սալիվանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք գերիների փոխանակման բանակցությունների հաջողությունը կնպաստի՞ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերին: