Օգոստոսի 3-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: Հայտնում են նախարարության ֆեյսբուքյան էջում:
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, սոցիալական խնդիրներին և այլ թեմաների։
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, ծրագրերից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

Տեղադրություն




























