Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան, Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի տարածքից, թմրամիջոց պահելու կասկածանքով, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է 7.5, իսկ ավտոմեքենայի սրահից՝ 5.1 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: