Երեւան-Արտաշատ ճանապարհի 17-րդ կմ-ին, նոյեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում,  «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Ջրահովիտ գյուղի մոտ, բախվել է «ԼԱԶ-699» մակնիշի  ավտոբուսի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶել»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Կատարվում է քննություն: