Ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Իսահակյան եւ Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 15.55-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Մերսեդես»-ի վարորդն ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:


























