Ռուսաստանի Կուրսկի մարզում հրթիռային վտանգ է հայտարարվել: Դրա մասին իր թեեգրամյան ալիքում հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը։

«Կուրսկի մարզ. հրթիռային վտանգ: Եթե ​​ տանն եք, պետք է պատսպարվեք առանց պատուհանների ամուր պատերով սենյակներում՝ միջանցքում, լոգարանում, մառանում: Եթե ​​ փողոցում եք, գնացեք մոտակա շենք կամ համապատասխան ապաստարան»,- ասված է Սմիռնովի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Կուրսկի շրջանի սահմանին Ուկրաինայի զինված ուժերի զինտեխնիկայի խոցման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ այսօր ուկրաինական կողմը «հերթական փորձ է կատարել ներխուժելու» Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի տարածք: