Սևաստոպոլի նահանգապետի տեղակալի պաշտոնակատար Եվգենի Գոռլովը, որին կասկածում են կոռուպցիայի մեջ, ազատվել է աշխատանքից, հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Շատ ափսոս, որ կան այնպիսիք, ովքեր դեռ չեն հասկացել, որ ցանկացած մակարդակի կոռուպցիոն դրսևորում պատժվում է», - գրել է Ռազվոժաևը թելեգրամյան իր ալիքում։

Գոռլովը համակարգում էր բնակարանային և կոմունալ ծառայությունների և բնապահպանական կառավարման ոլորտները։ Ավելի վաղ Ղրիմի տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն իր կամքով հրաժարականի դիմում է գրել, գրում է «Коммерсантъ»-ը։