Վրացական առաջատար թերթերն այսօր լույս են տեսել «No newspapers-no democracy» շապիկով` ի նշան համերաշխության Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ նոյեմբերի 29-ին կայանալիքի լրագրողների հանրահավաքի:
Լրագրողները դժգոհում են քաղաքապետարանի հայտարարած աճուրդի դեմ` հազար կրպակներ տեղադրելու վերաբերյալ ներկայիս վաճառքի կետերի փոխարեն, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
Լրագրողների հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքապետարանի տենդերը միտված է «տպագիր լրատվամիջոցների տարածման առկա համակարգի կործանմանը»: Նրա կարծիքով, դա «ռեալ վտանգ է ստեղծում խոսքի ազատության համար»:
Լրագրողները պահանջում են դադարեցնել աճուրդը, իսկ քաղաքապետարանը վստահեցնում է, որ նոր կրպակներում տեղեր են լինելու ոչ միայն թերթերի եւ հանդեսների, այլեւ այլ արտադրանքի համար:
Նախօրեին «Հանուն արդար ընտրության» կոալիցիան հայտարարություն է տարածել, որում կոչ է արել աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց քաղաքացիական եւ հասարակական դիրքորոշում դրսեւորել եւ չմասնակցել աճուրդին:




























