Միացյալ Նահանգները եւ Ավստրալիան այս տարի պայմանավորվածություն են ձեռք բերել GMLRS եւ PrSM գերճշգրիտ հրթիռների համատեղ արտադրության մասին։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «երկու գումարած երկու» ձեւաչափով ամերիկա-ավստրալական բանակցությունների ժամանակ։
«Մենք [Ավստրալիայի հետ միասին] խորացնում ենք համագործակցությունը ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում։ Տարեվերջին մենք մտադիր ենք ստորագրել փոխըմբռնման երկու հուշագիր։ Առաջինը նախատեսում է GMLRS հրթիռների արտադրություն Ավստրալիայում 2025թ.։ Երկրորդը կաջակցի PrSM-ի արտադրման [տեխնիկական] օժանդակմանը»,- ասել է նա Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) մամուլի ասուլիսում։
«Այդ համատեղ ջանքերը կապահովեն պոտենցիալ եւ հնարավորություններ, որոնք անհրաժեշտ կլինեն մեզ առաջիկա տասնամյակներում»,- ավելացրել է Պենտագոնի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան կշարունակեն կապերը զարգացնել ռազմական ոլորտում տարածաշրջանային մցրակիցների եւ գործընկերների, հատկապես Հնդկաստանի, Ճապոնիայի եւ Ֆիլիպինների հետ։





























