Հոբիտների ատամների եւ ոսկորների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վաղ մարդակերպները, որոնք հայտնի են որպես «հոբիտներ», ավելի կարճահասակ են եղել։

Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ Homo floresiensis-ի՝ փոքր մարդկանց անհետացած տեսակի հասակը եղել է մեկ մետր։ Նոր հետազոտությունը վկայում է, որ նրանց հասակը դրանից կարճ է եղել 6 սանտիմետրով։

Homo floresiensis-ի ոսկորներ են հայտնաբերվել Լյանգ Բուայում, Ֆլորես կղզում, որը գտնվում է Մանտա Մենգեի հարավում։

Հետազոտողներն ուսումնասիրել են նրանց ատամներն ու ուսոսկրի մի մասը եւ պարզել, որ վերջինը «ամենափոքրն է եղել երբեւէ մարդկանց մոտ հայտնաբերվածից»։ Գիտնականները եզրակացրել են, որ ոսկորները պատկանել են մեծահասակի, ոչ թե երեխայի։

Գիտնականների կարծիքով՝ գուցե այդ կղզիներում մեծ լինելու անհրաժեշտություն չի եղել, որովհետեւ այնտեղ չեն եղել առյուծներ եւ վագրեր։

Մեծ չափերն իրենց հերթին ունեն իրենց թերությունները՝ աճի եւ բազմացման համար պահանջվում է ավելի շատ ժամանակ ուտելիքը յուրացնելու համար։

Գիտնականներն ավելացրել են, որ հին մարդիկ, մեկուսացած լինելով կղզում, ավելի փոքր են դարձել այդ ճնշման պատճառով։

«Մենք հակված ենք կարծելու, որ մարդիկ առանձնահատուկ են կենդանիների շրջանում։ Բայց Ֆլորեսից ստացված տվյալները մատնանշում են, որ մարդիկ, ինչպես եւ մյուս կենդանիները, գտնվում են բնական ընտրության վերահսկման ներքո եւ կարող են զարգանալ անսպասելի ուղղություններով»,- ավելացրել են հետազոտության հեղինակները։