Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը հայտարարել է, որ պատրաստ է իր հանրապետական ​​մրցակից Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հեռուստաբանավեճի։

«Անհամբեր սպասում եմ եմ այս երիտասարդի հետ հեռուստաբանավեճին: Եթե, իհարկե, նա կցանկանա վեր կենալ բազմոցից և ներկայանալ»,- ասել է Ուոլցը Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի իր աջակիցներին:

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը երեքշաբթի հայտարարեց, որ Ուոլցին նախագահական մրցավազքում ընտրել է որպես իր թեկնածու։ Վենսը առաջադրվել է որպես հանրապետական ​​փոխնախագահի թեկնածու հուլիսի 15-ին Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կուսակցության ազգային համագումարի ժամանակ։