Դինոզավրների կմախքներ են հայտնաբերվել բրազիլական հարավային Ռիու Գրանդի-դի Սուլ նահանգում, որոնք մոտ 233 միլիոն տարեկան են։

Դրանք ապրել են տրիասյան դարաշրջանում, երբ բոլոր մյարցամաքները ցամաքի միասնական զանգված էին՝ Պանգեա, իսկ դինոզավրները նոր էին հայտնվել։

Երկոտանի դինոզավրները Herrerasauridae ընտանիքից ունեցել են 2,5 մետր երկարություն։ Դրանք ապրել են ժամանակակից Բրազիլիայի եւ Արգենտինայի ընդարձակ տարածքներում։

«Դա հնագույններից մեկն է աշխարհում»,- Agência Brasil-ին տեղեկացրել է Ռոդրիգո Մյուլլերը Սանտա Մարիայի Դաշնային համալսարանից։

Ներկայում դինոզավրի հնագույն նմուշը տարբեր տեսակների քարացածությունն է, որն ապրել է մոտ 231 միլիոն տարի առաջ։

Կան նաեւ այլ քարացածություններ, որոնց տարիքը հասնում է 240 միլիոն տարվա։ Սա հետաքրքիր նորություն է գիտնականների համար։ Հայտնի է, որ դինոզավրների դարաշրջանը սկսվել է տրիասյան ժամանակաշրջանում պերմյան անհետացումից 50 մլն տարի հետո, երբ անհետացել է տեսակի մոտ 90 տոկոսը։