Գիտնականները վերջապես վերծանել են 4000-ամյա սեպագրերը, որոնք հայտնաբերվել են 100 տարի առաջ ներկայիս Իրաքի տարածքում։
Սեպագրերը նկարագրում են, որ Լուսնի որոշ խավարումներ մահվան, ավերածությունների եւ համաճարակների նախանշաններ են։
«Չորս կավե աղյուսներ հնագույն սեպագրեր են պարունակում Լուսնի խավարման մասին»,- գրել են Լոնդոնի համալսարանի բաբելոներենի պատվավոր պրոֆեսոր Էնդրյու Ջորջը եւ անկախ հետազոտող Ձյունկո Տանիգուտին վերջերս Journal of Cuneiform Studies ամսագրում հրապարակված հոդվածում։
Սեպագրերում օգտագործվել են գիշերվա ժամանակը, ստվերների շարժը, դրանցից մեկում ասվում է, որ «եթե խավարումը լինի կենտրոնում, արքան կմահանա, Էլամը կկործանվի»։ Էլամը Միջագետքի մարզ էր, որի կենտրոնը ժամանակակից Իրանն է։
Մեկ այլ սեպագիր վկայում է, որ եթե խավարումն սկսվի հարավում, դա նշանակում է Սուբարտուի եւ Աքքադի անկում։
«Այս նախանշանների մի մասի ծագումը գուցե թաքնված է իրական փորձի մեջ, նախանշաններին հաջորդել են աղետներ»,- նշել են գիտնականները։
Բայց նախանշաններից շատերը պարզվել են տեսական համակարգի օգնությամբ, որը կապել է խավարման բնութագրերը տարբեր նախանշանների հետ։





























