Չինական Shenyang Aerospace Xinguang Group ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին ինտելեկտուալ ռոբոտացված կետային շնաձուկը, գրել է Interesting Engineering-ը։
Հինգ մետրանոց եւ 350 կիլոգրամ քաշ ունեցող բիոնիկ հրաշքը կարող է ցնցող ճշգրտությամբ վերարտադրել իսկական կետային շնաձկան շարժումները՝ լողալ, շրջվել, դուրս լողալ, սուզվել եւ անգամ շարժել ծնոտները։
Ռոբոտացված կետային շնաձուկը տիրապետում է առաջավոր ֆունկցիաների՝ անլար հեռահար կառավարում, ծրագրային լող եւ բիոնիկ շարժիչ։
Այս գործառույթները նրան թույլ են տալիս զարգացնել վայրկյանում 0,7 մետր արագություն եւ սուզվել մինչեւ 20 մետր խորությամբ։ Այս հիանալի ջրային տրանսպորտը կարող է կատարել տարբեր առաջադրանքներ, ներառյալ ջրի որակի մոնիթորինգը, ստորջրյա ռելիեֆի քարտեզագրումը եւ հատուկ առաքելություններ։





























