Հունիսին Կոպենհագենում զբոսնելիս Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա հարձակված լեհը չորեքշաբթի դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման, հայտնել է Reuters-ը։

39-ամյա տղամարդուն դատարանը  մեղավոր է ճանաչել պետական ​​ծառայողի վրա հարձակվելու մեջ և դատապարտվել ազատազրկման, որից հետո նրան կարտաքսեն Դանիայից և վեց տարով կարգելեն վերադառնալ։

Տղամարդը հիասթափվել է դատավճռից, սակայն որոշել է չբողոքարկել այն, հայտարարել է նրա փաստաբան Հենրիկ Կարլ Նիլսենը։

Քանի որ ամբաստանյալն արդեն երկու ամիս անցկացրել է կալանքի տակ, նրան մնացել է կրելու պատժի երկու ամիսը, ավելացրել է Նիլսենը։

Վարչապետի աշխատակազմում հրաժարվել են մեկնաբանություններից։