Օգոստոսի 1-ին Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է «Էյր Դիլիջանս» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը 6 ամսով՝ մինչեւ 2025 թ. փետրվարի 1-ը, գրում է «Հետքը»

Պատճառն այն է, որ ավիաընկերությունն այլեւս չունի օդանավ: «Էյր Դիլիջանսի» միակ ինքնաթիռը («Boeing 737-500», ՀՀ գրանցումը՝ EK-73736) օգոստոսի 29-ին դուրս է բերվել օդանավերի հայկական ռեգիստրից ու քիչ ուշ գրանցվել Վրաստանում (վրացական գրանցումը՝ 4L-TGI): ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:

Եթե մինչեւ 2025-ի փետրվարի 1-ը «Էյր Դիլիջանսը» չբավարարի օրենսդրությամբ նախատեսված պայմանները, նրա ՕՇՎ-ն, որի գործողության ժամկետը մինչեւ 2026 թ. փետրվար է, վաղաժամ կկորցնի ուժը: Առանց ՕՇՎ-ի՝ որեւէ ավիաընկերություն չի կարող զբաղվել առեւտրային փոխադրումներով: