Հեռավար աշխատանքի արգասավորությունը կախված է տնային աշխասենյակի պայմաններից: Դա ապացուցել է հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS ONE հանդեսում։
Գիտնականները հարցում են անցկացրել հոլանդացի հեռավար աշխատողների շրջանում: Իրենց տնային աշխատասենյակի մթնոլորտից գոհ հոլանդացիները հայտնել են իրենց առավել բարձր արտադրողականության և գերհոգնածության առավել ցածր մակարդակի մասին:
Պարզվել է, որ առանձնապես կարևոր է բավարար օդափոխությունը և օդի հարմարավետ ջերմաստիճանը: Արդյունավոտ աշխատելու համար նպաստավոր են նաև աղմուկի մակարդակը, համակարգչի էկրանի որակը և աշխատանքային աթոռի հարմարավետությունը:
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օդի որակն առնչություն ունի աշխատավայրում արտադրողականության հետ: Հարմարավետ աշխատավայրում ներդրումներ կատարելը բարձրացնում է արգասավոր աշխատելու հնարավորությունները, եզրակացրել են գիտնականները:





























