Ադրբեջանի կառավարությունը խուզարկությունից մի քանի ամիս առաջ վճարել է քաղաքապետի երկու օգնականների ուղևորության ծախսերը, որպեսզի նրանք մեկնեն տնտեսական զարգացման ուղևորություն հայտարարված երկիր: Դրա մասին հայտնել է ամերիկյան Politico պարբերականը։
Նյու Յորքի քաղաքապետի նախկին օգնականը, որի տանն անցյալ տարվա աշնանը դաշնային գործակալներն խուզարկություն են անցկացրել, ըստ քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի և տեղեկության անցյալ տարի մեկ այլ պաշտոնյա Էրիկ Ադամսի հետ այցելել է Ադրբեջան:
Ըստ Քաղաքի շահերի բախման խորհրդի հրապարակած տեղեկության՝ ադրբեջանական Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեն քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների հանձնակատար Էդվարդ Մերմելշթեյնի՝ անցյալ տարի «Նյու Յորքին առնչվող ճամփորդության» շրջանակում երկիր կատարած այցի համար վճարել է մինչև 5000 դոլար։ 2023 թվականի ապրիլի 29-ից մայիսի 2-ը Մերմելշթեյնի հետ Բաքվում է եղել այն ժամանակ քաղաքապետարանի միջազգային կապերի գծով արարողակարգի տնօրեն Ռանա Աբասովան:
Ադամսի վարչակազմն Աբբասովային անցյալ տարվա նոյեմբերին արձակուրդ է ուղարկել, երբ ՀԴԲ-ի գործակալները ներխուժել են նրա տուն և հանրությանը զգուշացրել Ադամսի 2021 թվականի քաղաքապետի ընտրարշավի հետ թուրքական կառավարության կապերի հետաքննության մասին: Աբբասովայի ընտանիքը սերում է Ադրբեջանից, որի կառավարությունը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ։
Աբբասովան Ադամսի թուրք միջնորդն էր, երբ Ադամսը Բրուքլինի շրջանի ղեկավարն էր՝ չվարձատրվող պաշտոնում: The New York Times-ը հայտնել է, որ Աբբասովան համագործակցում է դաշնային քննիչների հետ հետաքննության ընթացքում, որում Ադամսը հերքել է որևէ իրավախախտում:
Այցի հիմնական նպատակը տնտեսական զարգացմանը և համայնքների միջև լավագույն փորձի փոխանակմանը նպաստելն էր, և այդ նպատակներին հասնելու համար հանձնակատարը մի շարք հանդիպումներ է անցկացրել:
Ուղևորության փոխհատուցումը ներառում էր 1650 դոլար Մերմելշթեյնի և Աբբասովայի ավիատոմսերի համար, իսկ ցամաքային տրանսպորտի համար՝ օրական 40 դոլար: Կառավարությունը 540 դոլար է վճարել Մերմելշթեյնի հյուրանոցում մնալու համար։
Այցը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, ներառված էր Մերմելշթեյնի 2023 թվականի բացահայտման ձևաթղթում և ստացվել է երեքշաբթի՝ գրառումների հարցումով:
Ադամսը երկար ժամանակ զարգացրել է հարաբերություններ Ադրբեջանի հետ և առնվազն երկու անգամ՝ 2012 և 2016 թվականներին այցելել է երկիր։ Brooklyn Baku Friendship ադրբեջանական մշակութային խումբը դրամահավաք է կազմակերպել Ադամսի 2021 թվականի քարոզարշավի համար։
Անցյալ տարի Մերմելշթեյնը և Աբբասովան Ադրբեջանից վերադառնալուց ընդամենը շաբաթներ անց հանդիպել են ադրբեջանցի պաշտոնյայի հետ, մասամբ քննարկելու համար Նյու Յորքի և ասիական երկրի միջև ուղիղ չվերթների վերականգնման հարցը, գրում է Daily News-ը:
Բացի դրանից, Daily News-ը հայտնում է, որ Ադամսի քաղաքական խորհրդական Ֆրենք Կարոնեն անցյալ տարվա սեպտեմբերին հանդիպել է երկրում Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ:
Աբբասովան, Մերմելշթեյնը և Կարոնեն բոլորն էլ Թուրքիա էին մեկնել 2022 թվականի հոկտեմբերին՝ համաժողովի։ Աբբասովայի և Մերմելշթեյնի ճանապարհորդությունը վճարել է թուրքական անշարժ գույքի խումբը։
Բաքվի այցը Մերմելշթեյնի բացահայտման մեջ առանձնանում է որպես 2023 թվականին տնտեսական զարգացման միակ այցը, որն ուղղակիորեն վճարվել է օտարերկրյա կառավարության կողմից:
Քաղաքապետարանն անմիջապես չի պատասխանել այն հարցերին՝ արդյոք Մերմելշթեյնը նման ուղևորություններ է կատարել, որոնք վճարվել են քաղաքի կառավարության կողմից, որոնց մասին պետք չէ տեղեկացնել: Հուլիսին Daily News-ը հայտնել էր, որ Աբբասովան արձակուրդի ընթացքում ազատվել է այս տարի ֆինանսական հաշվետվություն ներկայացնելուց:
Մերմելշթեյնի ֆինանսական հաշվետվությունը 2023 թվականին քաղաքին առնչվող ճանապարհորդության համար չորս այլ վճարումներ է ցույց տալիս: Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողով կազմակերպությունը Դուբայ կատարած իր ուղևորության համար ծախսել է 5000-ից մինչև 55 հազար դոլար, իսկ Համաշխարհային Գիտելիքի ֆորումը ծախսել է նույնքան գումար և անցած սեպտեմբերին Սեուլում համաշխարհային գագաթնաժողով է անցկացրել:
Բացի դրանից, Մերմելշթեյնը հայտնել է, որ իրեն մասամբ նվիրել են Մեքսիկա և Կոլումբիա կատարած ուղևորությունը, որտեղ նա միացել է Ադամսին, որպեսզի իբր իմանա ներգաղթյալների ճգնաժամի մասին:





























