2010 թվականից ի վեր առաջին անգամ Կատալոնիան գլխավորում է մի քաղաքական գործիչ, որը չի պահանջում այս շրջանի անջատումը Իսպանիայից։ Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի վստահելի անձ՝ սոցիալիստ Սալվադոր Իլյային շրջանային վարչակազմի ղեկավարի պաշտոնում, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։
Իլյան ընտրվել է մայիսին անցկացված տարածաշրջանային ընտրություններում հարաբերական մեծամասնություն ստացած սոցիալիստների և «Կատալոնիայի հանրապետական ձախեր»-ի (LRC) ձայներով, որն աջակցում է Կատալոնիայի անկախությանը, բայց ավելի չափավոր դիրք է գրավում, քան իր մրցակիցը՝ «Միասին՝ հանուն Կատալոնիայի» կուսակցությունը, գրում է Deutsche Welle-ն։
58-ամյա քաղաքական գործչի օգտին քվեարկել է 68 պատգամավոր, դեմ՝ 67-ը: Մի քանի օր առաջ Մադրիդի կենտրոնական կառավարությունը համաձայնության է եկել LRC-ի հետ՝ աջակցելու համար Իլյային, որն իր հերթին խոստացել է ամրապնդել կատալոնական լեզվի կարգավիճակը և ֆինանսական զիջումներ անել։





























