Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը արարք էր, որը լրջորեն խախտում է միջազգային հարաբերությունները կարգավորող հիմնական նորմերը և կարող է ուղղակիորեն վտանգել Գազայում հրադադարի շուրջ բանակցային գործընթացը, հաղորդում է CGTN-ը:

Այդ մասին Վան Ին հայտարարել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիի հետ կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս այդ սպանությանը  և դատապարտում է այն, ընդգծել է Վանը։

Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն սպանվել էր հուլիսի 31-ին իսրայելական հարձակման հետևանքով։ Նա այցով գտնվում էր Իրանում՝  նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։