Ռուսական բանակը ՝ Ուկրաինայում առաջնագծում կրած կորուստները փոխարինելու համար բավարար թվաքանակի զինվորներ չունի: Նշվում է, որ կորուստները 2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժման սկսվելուց ի վեր հասել են ամենաբարձր մակարդակին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կրեմլին և ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած երեք անանուն աղբյուրներ։

Իրավիճակին ծանոթ մարդը նշել է, որ մարզային պաշտոնյաները միջինում զորակոչի քվոտաների ավելի քան մեկ երրորդը չեն լրացնում, անգամ հակառակ զորակոչիկների վճարումների ավելացմանը:

Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի հարձակումը հետ մղելու և սահմանը վերահսկելու Ռուսական բանակի անկարողությունը ցույց տվեց Ռուսաստանում պաշտպանական պահեստազորի անբավարարությունը, հայտնել է BBC-ն։

Գործակալության աղբյուրներից մեկի տվյալներով՝ այս ամենը կարող է ստիպել Ռուսաստանի իշխանություններին նոր զորահավաք անցկացնել, որը կարող է ներկայացվել որպես «ռոտացիա»՝ առաջնագծի զինվորականներին «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար։

Bloomberg-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ նոր զորահավաքի հրամանը կարող է տրվել արդեն 2024 թվականի վերջին:

2022 թվականի սեպտեմբերի 21-ին նախագահ Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարեց, որին ներգրավվել է 300 հազար մարդ։ Հոկտեմբերի վերջին Պուտինը հայտնել էր, որ զորահավաքն ավարտվել է, սակայն համապատասխան հրամանագիր չի ստորագրել։