Ռուսաստանում տարեսկզբից ահաբեկչության մեջ ներգրավված ավելի քան 1050 անձ է ձերբակալվել։ Ըստ «Коммерсантъ»-ի՝ դրա մասին Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստում հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

Ըստ նրա՝ այս տարի արդեն կանխվել է 110 ահաբեկչություն։ Բորտնիկովը հայտարարել է, որ «թշնամու կողմից հավաքագրված քաղաքացիները մասնակցել են բոլոր կանխված ահաբեկչությունների նախապատրաստմանը»։

Կոմիտեում համարում են, որ սպառնալիքները մնում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, որոնք «փորձում են Ռուսաստանի համար ոչ ավանդական իսլամի արմատական ​​շարժումների գաղափարներ ներմուծել»։ Ահաբեկչությունների հեղինակների որոնողական աշխատանքները, իբր, իրականացվում են Հյուսիսային Կովկասի բնակչության և Կենտրոնական Ասիայից եկած ներգաղթյալների շրջանում։