ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին 20 մլրդ դոլար արժողությամբ զենքի վաճառքին, տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտը տարածաշրջանում հրադադարի հաստատման նախատեսված բանակցություններից երկու օր առաջ։
Փաթեթը ներառում է 50 F-15 կործանիչ, 30 միջին հեռահարության կատարելագործված հրթիռ, տակտիկական տրանսպորտային միջոցներ, տանկային փամփուշտներ եւ փամփուշտներ նռնականետերի համար։
Սակայն սպասվում է, որ զենքն Իսրայելում կհայտնվի ոչ անմիջապես եւ անգամ ոչ այս տարի. մատակարարման ժամկետը տատանվելու է 2026-2029թթ. միջեւ։
Այս տարի ավելի վաղ շատ օրենսդիրները, ներառյալ սենատոր Քրիս վան Հոլենը Մերիլենդից, նախատեսում էին առարկել այդ վաճառքի դեմ։
Ինչպես CBS News-ին հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը, այդ ինքնաթիռները նախատեսված են Իսրայելի պաշտպանունակության ամրապնդման համար երկարաժամկետ հեռանկարում, եւ դրանց մեծ մասը մատակարարվելու է մաս-մաս մի քանի տարիների ընթացքում։
Օրինակ, F-15 կործանիչները կարտադրվեն Boeing ընկերության կողմից, եւ դրանց լրիվ մատակարարումը կտեւի տասը տարի, ասել է պաշտոնյան։





























