ԱՄՆ Թենեսի նահանգի Ջուլիետ Մաունթ քաղաքի True Rescue կենդանիների ապաստանի աշխատակիցները հայտնաբերել են, որ վերջերս իրենց հանձնված կատվի ձագը չորս ականջ ունի, գրում է naked-science-ը։

Մասնագետներն ենթադրում են, որ լրացուցիչ ականջները չպետք է խանգարեն կենդանու կյանքին։ Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ կատվի ձագի ներքին ականջը հիանալի վիճակում է։

Կենդանին ինը շաբաթական էլ չկա և նրան կնքել են Աուդիո անունով։ Ինչպես նշել են փորձագետները, նման կատվի ձագերը չափազանց հազվադեպ երևույթ են։