Փարիզի զբոսաշրջային ամենահայտնի  ու բանուկ վայրերում վերջին շաբաթներին hայտնվել են փոքրիկ պաստառներ, որոնք բնակիչներին, Օլիմպիական խաղերի երկրպագուներին, քաղաքի բազմահազար հյուրերին ու զբոսաշրջիկներին հիշեցնում են, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 23 հայ պատանդների:

Skype_Picture_2024_08_14T18_43_28_381Z.jpeg (182 KB)

Skype_Picture_2024_08_14T18_43_42_182Z.jpeg (100 KB)

Պաստառներն ամենուր են՝ Լուվրի, Էյֆելյան աշտարակի տարածքում, Սենայի առափնյա հատվածներում, անգամ՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մերձակայքում:

Ակցիայի կազմակերպիչներն այս կերպ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ  Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 23 հայերի, այդ թվում՝  Արցախի նախկին առաջնորդներին:

Skype_Picture_2024_08_14T18_43_57_811Z.jpeg (287 KB)

Skype_Picture_2024_08_14T18_44_09_435Z.jpeg (195 KB)

Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել, դատավարությունը դեռ չի սկսվել: