Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է պետության «ամենաչլսված դավաճանության» մեջ, հայտնում է NewsGeorgia-ն։

Քաղաքական գործիչն այսպես է արձագանքել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու հայտարարությանը. ռուս դիվանագետը մեջբերել է «Վրացական երազանք»-ի հայտարարությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանն աջակցելու մասին:

«Այն, ինչ մենք տեսանք երեկ ՄԱԿ-ում, և այն, ինչ հատկապես դրսևորվեց վերջին օրերին, Վրաստանի դարավոր պատմության մեջ ամենաչլսված դավաճանություններից մեկն է։

Նույնիսկ օկուպացված Ֆրանսիայում Հիտլերի խամաճիկ Վիշիի կառավարության մտքով չէր անցել դատապարտել իր հայրենակիցներին, որոնք առաջին համաշխարհային պատերազմում և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում կռվել էին Գերմանիայի դեմ։

Նման կատաղի, անմիտ դավաճանությունը Իվանիշվիլիի նոու-հաուն է և երկիրը ռեժիմից փրկելու  հստակ ազդանշան բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Վրաստանը: Հակառակ դեպքում վրացական պետությունն ընդմիշտ կվերանա աշխարհի քարտեզից։

Սա կուսակցական կամ ընդհանրապես  քաղաքական հարց չէ, սա իրադարձություն է յուրաքանչյուր վրացու և Վրաստանի ինքնապահպանման բնազդի դրսևորման համար, քանի դեռ ուշ չէ, և մենք չենք հայտնվել մի իրավիճակում, երբ այլևս չենք կարողանա փրկել ոչ մեր երկիրը և ոչ մեզանից յուրաքանչյուրի ապագան»,- ասվում է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։