Ինչպես հայտնի է դարձել «Коммерсантъ»-ին, Մոսկվայում անօրինական ներգաղթը կասեցնելու աշխատանքներին միացել են նաև ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննիչները։
Մոսկվայի Արևելյան վարչական շրջանի իրավապահները շրջայց են ձեռնարկել՝ բացահայտելու համար անօրինական ներգաղթի փաստերը, ինչպես նաև ստուգելու համար նախկին ներգաղթյալների համապատասխանությունն օրենքին։
Ստուգումն իրականացվել է «Շչելկովսկայա» մետրոյի մերձակայքի ավտոկայանում, բանջարեղենի պահեստում և հոսթելներում։ Շրջայցի արդյունքում վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած այլ երկրներից մի քանի տասնյակ ներգաղթյալների ծանուցումներ են բաժանվել՝ զինկոմիսարիատում զինվորական հաշվառման ներկայանալու համար։





























