2024 թվականին բրիտանական, գերմանական, ֆրանսիական և շվեյցարական համալսարանները՝ ըստ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշի (ARWU), դասվել են լավագույն բուհերի շարքում, հայտնել է Euronews-ը։

22-րդ տարին անընդմեջ վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հարվարդի համալսարանը: Նրան հաջորդում են ևս երկու ամերիկյան համալսարաններ՝ Սթենֆորդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), որոնք եզրափակում են լավագույն եռյակը։

Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանը հայտնվել է չորրորդ հորիզոնականում։ Օքսֆորդի համալսարանը, որը նույնպես Մեծ Բրիտանիայում է, զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում: Հենց այս երկու եվրոպական համալսարաններն են հայտնվել լավագույն տասնյակում, որտեղ մնացած բոլոր տեղերը մնացել են ԱՄՆ կրթական հաստատություններին:

Լավագույն բուհերի ցանկը կազմելիս գնահատվում են ակադեմիական և հետազոտական ​​գործունեության ցուցանիշները: Դրանք ներառում են այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են հեղինակավոր մրցանակներ, մասնավորապես՝ Նոբելյան և Ֆիլդսի մրցանակներ ու մեդալները ստացած շրջանավարտները: Հաշվի է առնվել նաև հաճախակի մեջբերվող հետազոտողների թիվը, Nature Science ամսագրերում տպագրված հոդվածները։