Մեկ տարի առաջ լյուքսեմբուրգյան ընկերությունը քառօրյա աշխատանքային շաբաթ է մտցրել, այժմ նրա վաճառքն ավելացել է մոտ 50 տոկոսով, տեղեկացրել է Bild-ը։
Զրահապատ Flibco ավտոբուսների պլատֆորմի գլխավոր տնօրեն Թոբիաս Շթյուբերը պատմել է, որ իր ընկերության շրջանառությունը կտրուկ ավելացել է՝ 48 տոկոսով, 2024թ. առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ։ Աշխատանքի արտադրողականությունը, ըստ Շթյուբերի, ավելի քան ավելացել է՝ 69 տոկոս։ Գերմանացի Թոբիաս Շթյուբերը ղեկավարում է լյուքսեմբուրգյան Flibco ընկերությունը 2018 թվականից։
«Ներդրողները ենթադրում էին, որ կա թվային տեխնոլոգիաների խնդիր։ Բայց ես նրանց հասկացրի, որ դա նախ եւ առաջ առաջնորդության խնդիր է։ Շատ մենեջերներ չափազանց շատ են աշխատում հսկման ռեժիմում, ինչը դանդաղեցնում է նրանց աշխատանքը։ Հիմա ինձ պետք չէ նրանց ասել, թե ինչ եւ որտեղ է պետք անել, ես պետք է նրանց տեսլական տամ»,- ասել է տնօրենը։
Վերջին մեկ տարում Flibco-ում գործում է քառօրյա աշխատանքային շաբաթ՝ լրիվ վճարով եւ ճկուն աշխատանքային ժամերով։
«Կան աշխատակիցներ այլ երկրներում, որոնց հետ ես երբեք անձամբ չեմ հանդիպել։ Դա նորմալ է, նրանք ֆանտաստիկ աշխատանք են կատարում։ Դուք ավելի մեծ ազատություն եւ վստահություն եք ստանում, բայց եւ ավելի մեծ պատասխանատվություն»,- ասում է Շթյուբերը։
Այն ժամանակվանից, երբ նա քառօրյա աշխատանքային շաբաթ է մտցրել, հիվանդությունների համար վերցվող օրերը կրճատվել են՝ հասնելով տարեկան 0,8-ի. համեմատության համար՝ Գերմանիայում ճյուղում միջին ցուցանիշը կազմում է 15,2 օր։




























