91 տարեկանում մահացել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Մամալիգան, հայտնում է «Գերճշգրիտ համալիրներ» հոլդինգը։

Օլեգ Մամալիգան ծնվել է 1933 թվականի ապրիլի 4-ին զինվորականի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լենինգրադի ռազմամեխանիկական ինստիտուտ՝ հրթիռային ինժեների մասնագիտացմամբ։ Ուսումից հետո  Մամալիգան նշանակվել է Կոլոմնայում գտնվող Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում: Այժմ այն ​​«Գերճշգրիտ համալիրներ» հոլդինգի կազմում է:

Առաջին նախագիծը, որի մստեղծմանը մասնակցել է Օլեգ Մամալիգան, «Шмель» հակատանկային կառավարվող հրթիռն է, որը շահագործման է հանձնվել 1960 թվականին։ Նրա մասնակցությամբ ստեղծվել են նաև «Гном» միջմայրցամաքային հրթիռը, «Точка», «Ока» և «Ока-У» մարտավարական ու օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, հայտնում է Коммерсантъ-ը։