Մոտ 225 հրշեջ փորձում է մարել հրդեհը Լոնդոնի արեւելքում այրվող բազմահարկում, տարհանվել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Լոնդոնի հրշեջ ծառայությունը։
Նրա տեղեկացմամբ՝ հրդեհն սկսվել է գիշերը Դագենեմ շրջանում, բարձրահարկ շենքի տներից մեկում։ Այստեղ կան բնակարաններ եւ օֆիսներ։ Ազդանշանն ստացվել է ժամը 02.44-ին հինգ րոպե անց տեղ են հասել առաջին հաշվարկները։ Հրդեհը մարելու համար օգտագործվել են պոմպային համակարգեր, որոնք ջուրը հասցրել են ավելի քան 30 մետր բարձրության վրա։
Ինչպես նշել են հրշեջ ծառայությունում, իրականացվել է այրվող տնից բնակիչների տարհանման գործողություն։ Նրանց մեջ կան երեխաներ։ Այժմ իրականացվում են որոնողափրկարարական գործողություններ։ Բժիշկները տեղեկացնում են, որ տեղում օգնություն է ցուցաբերվել երկու տուժածի, երկուսը հոսպիտալացվել է։
Հրշեջ ծառայությունը այրվող շենքն անվանել է խնդրահարույց։ Անցյալում տեսուչները դրանում մեծ քանակությամբ խախտումներ էին հայտնաբերել։ Ինչպես տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը, շենքը երեսպատվել է ոչ հրակայուն սալիկներով, դրանք փոխարինելու համար փայտե կառույցներ են դրվել, որոնք էլ այրվել են։





























