ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը օգոստոսի 19-22-ը ներկա է եղել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում անցկացված ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին:

Համաժողովի հիմնական ծրագրին մասնակցելուց զատ, դեսպան Մակունցը ներկա է եղել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված Դեմոկրատական կուսակցության ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին՝ կուսակցականների, կոնգրեսականների, փորձագետների և լրագրողների մասնակցությամբ:

Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության առաջադրած նախագահի՝ Քամալա Հարիսի և փոխնախագահի՝ Թիմ Ուոլցի թեկնածությունները: