Մեկ ամիս առաջ աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ Մայորկայում հազարավոր մարդկանց բողոքի ցույցի կադրեր տարածեցին. կղզու բնակիչները դեմ էին արտահայտվում տեղի բնակչության համար դժվարություններ ստեղծող զանգվածային զբոսաշրջությանը:
Իսպանիան ճանապարհորդների շրջանում ամենահայտնի ուղղություններից մեկն է, հատկապես ամռանը:
Սակայն Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UN Tourism) վիճակագրության տվյալներով, Իսպանիան 2023 թվականի ամենահայտնի երկրների վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ տարեկան մոտ 85 միլիոն զբոսաշրջիկ:
Իսկ ճամփորդության ամենասիրելի ուղղությունը եղել է Ֆրանսիան՝ հատկապես շնորհիվ Փարիզի հանդեպ սիրո, որը շատերի պարտադիր այցելությունների (must-see) ցանկում է, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Անցյալ տարի արտերկրից այս երկիր է այցելել 100 միլիոն հյուր։ Զբոսաշրջիկների թվով լավագույն տասնյակում են նաև ԱՄՆ-ը, Իտալիան, Թուրքիան, Մեքսիկան և Մեծ Բրիտանիան։



























