Լիտվայի կառավարությունը համաձայնեցրել է ռազմարդյունաբերական ճյուղի լրացուցիչ ֆինանսավորման պլանը 36,3 մլն եվրոյի աչփով։ Այս մասին տեղեկացրել է Delfi պորտալը։

Լրացուցիչ միջոցները կհատկացվեն էկոնոմիկայի եւ ներդրումների, արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարների համատեղ հրամանագրի հիման վրա։

Երկրի իշխանություններն ակնկալում են, որ ներդրումները թույլ կտան բարձրացնել ռազմարդյունաբերական համալիրի մրցունակությունը եւ բավարարել Լիտվայի եւ ԵՄ պահանջմունքները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, որոշումը մեկնաբանել է Լիտվայի էկոնոմիկայի նախարար Աուշրինե Արմոնայտեն։ Երկրի կառավարությունում նաեւ հուսով են, որ հաստատված պլանը կխթանի լիտվական արտադրության արտադրանքի արտահանումը։