Թերթը գրում է, որ ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը նախօրեին ձերբակալվել է։ «Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրօրի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի։ Մոտ 10 օր առաջ էլ թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի ԲՀԿ-ական պետ Արթուր Ղազարյանը։ Երեկ, երբ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանին հարցրինք, թե ինչ է նշանակում այս ամենը, նա պատասխանեց. «Մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ համապատասխան արձագանք կտանք»։ Տարօրինակ չէ՞, որ արդեն որերորդ ԲՀԿ-ականն է բերման ենթարկվում թմրանյութեր պահելու կասկածանքով, ստացվում է, որ ԲՀԿ-ում բազմաթիվ թմրամոլներ կամ թմրամիջոցների իրացմամբ զբաղվողնե՞ր կան՝ մեր հարցին Մհերյանը արձագանքեց. «Ամեն դեպքում, այո, որոշակի այդպիսի զուգադիպություններ մենք տեսնում ենք։ Այս պահին դեռ վաղ է հետեւություններ անել, բայց մենք ուշադիր հետեւում ենք, եւ երբ պատկերը կամբողջանա, կվերլուծենք, անպայման մեր եզրակացությունը կհայտնենք»։ Ըստ Մհերյանի, իրենք սպասում են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ԱՄԷ-ից վերադարձին։ Ծառուկյանը ՀՀ-ում կլինի, ըստ ամենայնի, այսօր։ Այս օրերին տեղեկություններ են շրջում նաեւ, որ իշխանությունը ճնշումներ է գործադրում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վրա, ու վերջինս ստիպված հեռացել է երկրից. նա գտնվում է Չինաստանում։ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մեր զրույցում հաստատեց, որ Գասպարյանը Չինաստանում է, բայցեւ հավելեց, թե տեղեկություն չունի, որ նրա հանդեպ եւս ճնշումներ կան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Բժիշկները պայքարում են ադրբեջանցու կրակոցներից վիրավոր կնոջ ոտքը փրկելու համար I ԼՈՒՐԵՐ I 20:30

Ինչո՞ւ է իշխանությունը թաքցնում ադրբեջանցու հարձակման իրական հանգամանքները I ԼՈՒՐԵՐ I 20:30

Պուտինը սպասում է Փաշինյանի պատասխանին I ԼՈՒՐԵՐ I 18:00

Ադրբեջանցին պատանդառել էր երեխաներին. սшհմռկեցուցիչ մանրամասներ Շաքիում կատարվածից IԼՈՒՐԵՐI16:30

Ինչով է զբաղված Ալեն Սիմոնյանը ադրբեջանցու ներխուժման ֆոնին I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին

Ամիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»

Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը. Կարապետյան

Լատվիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

ՀՀ ՆԳՆ որոշման թաքնված վտանգները․ պարեկների կողմից թարթող փարոսիկների չօգտագործումը չի համապատասխանում Ճանապարհային երթևեկության կանոններին

Հավատացյալ բառի մեջ նեգատիվ ընկալում կա. այսօր կան հավատացյալներ եւ նորմալ քաղաքացիներ. Փաշինյան

















