Ֆինլանդիան, լինելով ՆԱՏՕ-ի նոր անդամ, որի զսպիչ ուժերը հիմնված են նաև միջուկային զենքի վրա, չի տեղակայի դրանք իր տարածքում: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Սթուբը՝ Ռադիո Suomi-ի «Մեկ ժամ նախագահի հետ» հաղորդման ունկնդիրների հետ խոսելով։
«Ոչ։ Այն չեն ուզում և չեն խնդրում», - պատասխանել է Սթուբը ունկնդրի այն հարցին, թե արդյոք Ֆինլանդիան նախատեսում է միջուկային զենք տեղակայել:
Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը 2023 թվականի ապրիլի 4-ին։





























