ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ենթադրություն է արել է, որ ինքը «շատ լավ է իրեն դրսեւորել» հունիսին ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի հետ բանավեճում։
«Ես շահել եմ շատ բանավեճերում, այլապես նախագահ չէի դառնա»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ «Վերջինը՝ Ջո Բայդենի հետ, կարծում եմ, որ լավ եմ արել, գուցե՝ չափազանց լավ»։
Ըստ Թրամփի՝ դեմոկրատները հույս ունեին, որ ին քը կհրաժարվի բանավեճից Բայդենի հետ՝ CNN-ի կազմակերպմամբ։ «Կարծում եմ՝ նրանք պատրաստվում էին ասել, որ ես չեմ համաձայնի [բանավեճին], և, հետևաբար, Բայդենը պարտավոր չէ մասնակցել բանավեճին։ Այնուամենայնիվ, ես համաձայնեցի բոլոր այն պայմաններին, որոնց սովորաբար չէի համաձայնի»,- հավելել է Թրամփը։





























